Language
Language

English

Language

Русский

Կակտուս

Կոդ: 044

֏ 8000
Համառոտ Նկարագրություն

Արևասեր, ոչ քմահաճ, փշոտ այս բույսերը իրենց հաստատուն տեղն ունեն մեր կյանքում՝ հատկապես մեր համակարգիչների մոտ։ Տեսակները բազմազան են, բնության մեջ հսկայական չափերի են հասնում, տանն էլ մեծանում են,իհարկե ոչ շատ արագ՝ կախված տեսակից։ Պարբերաբար էլ ուրախացնում են իրենց չքնաղ ծաղկմամբ։

 

  • Առկա է
Նկարագրություն
Բնութագրեր

Քանի որ բույսն իր մեջ մեծ քանակով ջուր է պարունակում՝ հաճախ չի կարելի ջրել, ամռանը՝ 7 օրը մեկ անգամ, իսկ ձմռանը՝ 15 օրը մեկ անգամ։Բազմանում են վեգետատիվ ճանապարհով, հնարավոր է նաև սերմերով։Վերատնկել անհրաժեշտ է երբ բույսը ամբողջությամբ լցնում է տարան։ Պարարտացնել ամիսը մեկ անգամ, վեգետացիոն շրջանում երկու անգամ։ Լավագույն ծաղկման համար բույսը պետք է ձմեռի համեմատաբար հով պայմաններում՝ 20 c ից ոչ շատ բարձր։