Կոդ: 050
Սպատիֆիլլում ( Լատ. Spathiphillum ) Մշտականաչ, ճերմակ ծաղիկներով այս բույսին ավելի շատ ճանաչում են Կանացի երջանկություն անվամբ ։ Նուրբ, նազանի այս բույսն իրոք ունակ է երջանկացնելու, եթե ճիշտ խնամենք իրեն:
Մշտականաչ այս բույսը քմահաճ չէ , բայց խնամքի որոշ կանոններ պետք է պահապանել: Բույսը ծաղկում է ապրիլից -հուլիս ամիսներին : Սիրում է առատ, բայց ցրված բնական լույս: Անհրաժեշտ է ջրել , երբ հողի մակերեսը չորանում է 10-15 մմ, իսկ ցողել շատ է սիրում՝ ամռանը ցանկալի է ցողել ամեն օր: Վեգետցիոն շրջանում պարարտացնում ենք շաբաթը մեկ անգամ, իսկ ձմռանը՝ ամիսը մեկ անագամ: Հոկտեմբերից -հունվար ամիսներին բույսի մոտ հանգստի շրջան է սկսվում, պարարտացումն ու ջրելը համեմատաբար պակասեցնում ենք:Վերատնկում են բույսին երբ արմատները շատ են խտանում ,ցանկալի է վերատնկել երբ բույսը ակտիվ աճի մեջ է՝ հիմնականում գարնանը:
Չափսը՝30-35 սմ: