logo
    Զամբյուղ
    Ձեր զամբյուղը դատարկ է!

    Orchid Gallery-ի մասին

    Orchid Gallery -ն ոչ թե խանութ-սրահ է, այլ իսկական արվեստի և գեղեցկության անկյուն քաղաքում, որը կարծես բույսերի, խոլորձների և արվեստի գործերի յուրահատուկ ցուցահանդես լինի: 

    Տեսականին մշտապես թարմացվում է, խոլորձների հիմնական տեսակները ներմուծվում են Հոլանդիայից, կան նաև էքսկլյուզիվ տեսակներ եվրոպական այլ երկրներից և Ասիայից:

    Սրահի հիմնադիրները հենց խոլորձների մեծ սիրահար են: Նրանք իրենց անձնական արխիվում ունեն բացառիկ խոլորձներ ու գիտեն այս ծաղիկների, ինչպես նաև հետաքրքիր բույսերի պատմության, խնամքի, առանձնահատկությունների հետ կապված ամեն ինչ: Այդպես էլ հոբբին վերածվել է աշխատանքի, որտեղ համատեղվում է երկուսը մեկում: Սրահի առանձնահատկությունը հենց դրանում էր, ողջ անձնակազմը մշտական կապ է պահում բոլոր գնորդների հետ՝ խորհրդատվության, բույսերի մշակման, խոլորձների ավելի երկարատև պահպանման համար:

    Մենք հոգ ենք տանում յուրաքանչյուր բույսի համար, և մեր սերը ու հոգատարությունը ներդնելով մեր աշխատանքում՝ մատուցում ենք բարձրակարգ ծառայություններ: 

    Ուրախ կլինենք հյուրընկալել յուրաքանչյուրիդ մեր տաքուկ խանութ սրահում: